Ժղլանք. հազվադեպ գործածվող բառ է, որ նշանակում է «խոսք ու զրույց» ինչ-որ թեմայի շուրջ։ ՈՒ քանի որ այս հնաբույր բառը փոխ առնվեց Վարդան Ինչպես գիտենք, աշխարհի հեթանոսական հավատալիքներին միայն քրիստոնեությունը կարողացավ մահացու հարված հասցնել, և ազգերի ու ժողովուրդների համար վերջապես երկնային լույսի «երդիկը» բացվեց։ Մի ժամանակ համայն ազգերը միմյանցից «վարակվում» էին «զորավոր» ու «անհաղթ» աստվածներին իրենց երկիրը հրավիրելով քրմերի ու մոգերի միջոցով կամ էլ նրանց կուռքերին ընդօրինակելով։ ՈՒ քանի որ նախաքրիստոնեական վերջին դարերում զարգացած աշխարհին «չափ» էր տալիս հելլենիստական կուլտուրան, ուրեմն բնական էր, որ շատերը վարակված լինեին նրանց չաստվածների պաշտամունքով։ ՈՒ հայերս, այդ ժամանակ պատկանելով զարգացած ազգերի շարքին, բնական էր, որ մենք էլ վարակված լինեինք հունա-հռոմեական, ինչպես նաև պարսկական պաշտամունքների կուռքերի զանազանությամբ։
Եվ ինչպես Վարդան Արևելցի վարդապետն է տեղեկացնում Գրիգոր Լուսավորչին ձոնված ներբողում. «Կործանէր Բել, խորտակեր Դագոն, մեռաներ Զևս…, Աստղիկ զբոզութիւն առեալ՝ փախչեր առ հոմանիսն իւր…»։ Այստեղ բոլոր թվարկվածները հին ու խավարամած աշխարհի չաստվածներն են, որոնք քրիստոնեության ճշմարտության լույսի գալուստով փախան Հայաստան աշխարհից։ Իսկ «Ի Տասնաբանեան» ճառի մեջ այսպես է բնորոշում հեթանոսական պաշտամունքի մոլորությունները. «Վասն որոյ առին ի պաշտաւն զմասունս արարածոց, ոմանց զարեգակն պաշտեցին և Վահագն կոչեցին, և այլք զլուսին՝ և Արտեմիս ձայնեցին… այլևք կուրամիտն, որ առավել չար էին, զգազանս, և զսողունս, և զանասունս, որպէս պարսիկք՝ զհուր և զջուր, և բաբելացիք՝ զվիշապս և զաւձս և եգիպտացիքն՝ զքաշ այծից, և եթեոպացիքն՝ զկոկորդիլոս»։ Այսինքն՝ սրանցով մենք տեղեկանում ենք հին ազգերի անմիտ պաշտամունքներին, երբ ստեղծվածները՝ արև ու լուսին, օձ ու կոկորդիլոս, այծ ու վիշապ, կամ կրակ ու ջուր, պաշտվում էին որպես աստվածներ ու երկրպագվում ինչպես ստեղծող։ Այս հեթանոսական պանթեոնի բոլոր կուռքերը հետագայում այդ նույն ազգերի մեծամասնությունն իրենք իսկ մերժեցին, երբ Հիսուսը՝ Աստված մարմնով հայտնվեց ու մեզ մոլորության խավարից դեպի ճշմարիտ լույսն առաջնորդեց։ Իսկ պարսիկները մի մոլորությունը մեկ ուրիշով փոխարինեցին և Քրիստոս Աստծուն մերժեցին, չնայած նրանց մոտ նույնպես Տիրոջ առաքյալներն են քարոզել։ Իսկ Աստղիկ չաստվածուհու վերաբերյալ այն կոպիտ բառը, որ օգտագործել է Վարդան Արևելցին, անհիմն չի եղել, քանի որ հին հավատալիքների չաստվածների բարոյական կերպարներն այնքան էլ չեն փայլել ողջախոհությամբ, քանզի սանձարձակ ու այլասերված սեռական հարաբերությունները հաճախ որպես ընդունված նորմ են եղել։ Այս մասին են պատմում հին մատյանների հինավուրց աղբյուրները։
Հայտնի է նաև, որ Տերն Իր համբարձումից առաջ պատվիրեց առաքյալներին ու աշակերտներին. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր արարածներին» (Մարկոս 16. 15): Այդպես էլ եղավ, Տիրոջ կենարար խոսքը սերմանվում է աշխարհով մեկ՝ բոլոր ազգերին: Բայց ով սերմանում է, բերքի հույսով է սերմանում: Տերը սպասեց երեք հարյուր տարի, մինչև առաջինը հայոց ազգը ծիլ տվեց, հասունացավ ու դարձավ Սուրբ Հոգու բերքի առաջին երախայրին: Իսկ երբ Հռիփսիմյանց կույսերը եկան Հայաստան աշխարհ` սերմանվածը ոռոգեցին իրենց նահատակության կուսական արյամբ, քանզի այդ էր Արարչի կամքը, որ Կուսածին Որդու մեծ ու փառավոր Անունը կրելու համար դրախտաբույր այդ երկիրը ոռոգվեր սուրբ ու անարատ կույսերի արյունով: Այս առիթով մի թաքնված խորհուրդ ևս կա. երբ կույս աղջնակ Հռիփսիմեն մարտնչում էր ամեհի ու զորավոր Տրդատի հետ, այդ պահին խորախորհուրդ պայքար էր գնում «կույս»՝ արտաքնապես տկար թվացող քրիստոնեության և բիրտ ու մարմնավոր հեթանոսության միջև: Եվ ամոթահար պարտվեց ամեհի Տրդատը՝ իր հետ և հեթանոսությունը՝ ծնկելով Կուսածին Քրիստոսի առաջ, Նրան Տեր ու Աստված դավանելով: Երկնեց Սիոնն ու Սուրբ Հոգին ծնեց Քրիստոսի Սուրբ Անունը դավանողներից անդրանիկին՝ Հայկոսին (անվանենք Նոր կտակարանին համահունչ այս նորահնար անունով, քանզի հներն անցավ և ամեն բան նոր եղավ): Եվ դեռ նոր վերահաստատված Տրդատի թագավորությանը բախտ վիճակվեց առաջինը Քրիստոս Աստծո համար խաչը վերցնել ու Նրան հետևել` պատերազմելով հռոմեական իշխանության դեմ ու հաղթող լինել։
ՈՒ այդ է պատճառը, որ հոգու հավատքով երկնային բուրմունք չհոտոտած մշակութային ոլորտի մեր հեթանոսացած հայորդիներն իրենց երկրաքարշ մտային կարողությամբ անմտաբար նսեմացնում են տիեզերածավալ այս խորհուրդը` ներկայացնելով որպես պատմագեղարվեստական խղճուկ արժեք: Իրենց տկարամիտ «արշինով» չափ ու ձև անելով ու կարկատելով հայոց ազգի դարձի պատմությունը` մեզ հրամցնում են իրականության խրտվիլակը: Երբեմն էլ ավելի վատթար՝ քննադատում են Գրիգոր Լուսավորչին ու Տրդատին, որ նրանք հայոց հին մշակույթի տաճարներն են քանդել ու բռնի քրիստոնեություն տարածել: Տկարամտության այդ ջատագովներին հարց եմ տալիս այս լրագրի էջերից. դո՛ւք, որ ձեզ ազգասեր համարելով, ճոխացված ու պաճուճազարդ խոսքերով փորձում եք բարբառել երկնային անճառ խորհուրդներից, խոստովանե՛ք ամենատես Աստծո և հայ ժողովրդի առաջ, որից փառք ու պատիվ եք ակնկալում, նսեմացնելով մեր հայոց մեծերին՝ ազգի ուղն ու ծուծը համարվող սրբերին՝ հանձինս Գրիգոր Լուսավորչի, Ներսես Մեծի, Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և այլոց ընտիրների հավատն ու հոգու դավանանքը: Գոնե մի անգամ սկզբից մինչև վերջ կարդացե՞լ եք մեր ազգի համար սուրբ համարվող գիրքը՝ Աստվածաշունչը: Ինչո՞վ եք զբաղված Տիրոջ սուրբ օրերին՝ կիրակիներին ու եկեղեցական տոներին. ձեր մարմնի ու մտքի հեշտասեր կա՞մքն եք կատարում, թե՞ հոգիներիդ քաղցն ու ծարավն եք հագեցնում Աստծո անունով կայացած շինություններում, որ եկեղեցիներ եք կոչում: Վերջին անգամ ե՞րբ եք աղոթք արել, ու եթե արել էլ եք, ապա ո՞ւմ՝ Աստծո՞ւն, Որի խոսքն եք զանց արել կյանքով ու գործով: Ծոմ ու պահք պահե՞լ եք, զղջումով ու խոստովանությամբ սուրբ կենարար Հաղորդության խորհրդին մոտեցե՞լ եք` նախապես ձեր դեմ բան ունեցող չարակամներին ու հայհոյողներին օրհնելով, ձեզ ատողներին ներելով, ձեր դեմ թշնամացածների մոտ գնալով ու հաշտվելով, որբերին ու որբևայրիներին այցելելով, նրանց ցավն ու վիշտը կիսելով, ձեր հաց ու հանդերձից բաժին հանելով: Իսկ եթե չեք արել, Տերն այն ահեղ Օրը ձեզ պիտի ասի. «Գնացե՛ք մի կողմ, անպիտան ծառաներ, Ես չգիտեմ դուք որտեղից եք»: Եվ դարձյալ, եթե մեկի ընտանիքի մեջ բորոտության մահաբեր վարակ տարածված լիներ, դրանից ազատվելու համար նա կխնայե՞ր այդ ախտով վարակված հագուստները, կամ տան եղած-չեղածը, թե՞ դրանք ամբողջովին կայրեր կյանքները փրկելու համար: Իհա՛րկե, ամեն գնով կազատվեր դրանցից, ինչքան էլ դրանք թանկարժեք լինեին, այլապես նորից վարակվելու ահը միշտ սրտներում կլիներ, որն ավելի վատթար է, քան ինքը՝ բորոտությունը: Այդպես էլ վարվեցին մեր սուրբ նախնիները, քանզի նրանք մեզանից լավ գիտեին, թե այդ տաճարներում ինչ հեթանոսական պղծություն էր տարածվել այն ժամանակներում, որովհետև բանն այնտեղ էր հասել, որ դիվապաշտ ու մոլորյալ հեթանոս հայ ծնողները, իրենց անարատ ու դեռատի կույս աղջիկներին տաճարական «առնականների», այսպես կոչված «սուրբ ցուլերի» մոտ էին տանում, որպեսզի նրանց կուսությունից զրկելով՝ «սրբացնեն», որից հետո հեթանոս «բարեպաշտները» հաճույքով ամուսնանում էին այդ «սրբացած» կանանց հետ ու արդեն պղծությամբ հղացված պոռնկածիններ բազմացնում (հիմա հասկացա՞ք, թե ինչու էր Վարդան Արևելցին չաստվածուհի Աստղիկի մասին նման էպիտետ գործածում): Դե ի՛նչ, ավելի խորանա՞նք հեթանոսական գարշաղբի մեջ, կանացի ու տղամարդկանց սեռական անդամների՝ ֆալլոսների երկրպագությո՞ւնը ջատագովենք, որոնց սիրահոժար գրկախառնվում ու համբուրում էին պղծամոլ ու վավաշամիտ հեթանոսները: Այդ չէ՞ր արդյոք պատճառը, որ քրիստոնեության դեմ մարտնչող կոմունիստները, վայրենաբարո մոլուցքով քանդելով մեր նախնիների սրբատաշ եկեղեցիները, ջանք ու փող չխնայեցին Գառնիի հեթանոսական տաճարը վերականգնելուն, որտեղ հիմա «նոր հեթանոսները» իրենց պաշտամունքներն են կատարում իրենց չաստվածներին. հիրավի՝ «նմանն զնմանս փնտրէ, գտնէ եւ սիրէ»։
Իսկ եթե ոմանք (լինի ազգ, թե անհատ) դարձյալ վերադառնում են հեթանոսական խավարամտությանը, ապա, ըստ Պողոս առաքյալի, այդպիսիները նմանվում են լվացված խոզին, որը դարձյալ ցեխին է վերադառնում, կամ այն շանը, որն իր փսխածն է ուտում։
Այսքանը բավարար համարենք, ու փա՛ռք տանք Ամենազորին, որ մեզ ազատեց հեթանոսական կռապաշտության պղծություններից և արժանացրեց առաջինն Իր սուրբ Անունը դավանելուն և այդ ամենից մաքրվելուն:
Երկնքի արքայությունը թանկարժեք մարգարիտի է նման, որի արժեքը միայն հավիտենական արժեքներ փնտրող հոգիները կհասկանան: Եվ մեր ազգ, իր հոգու անիմանալի խորքերից փնտրելով, առաջինը գտավ հավիտենական թագավորությունը տանող Դուռը՝ Նրան՝ մեր Փրկչին, որից հետո, շա՜տ հետո, ավելի զորավոր կարծված ազգեր, մեզ որպես բարի օրինակ ունենալով, համարձակվեցին իրենց չաստվածների դեմ ելնել ու իրենց հեթանոսական տաճարներն ավերել, սատանայախորհուրդ որջեր համարելով դրանք: Նույն ինքը՝ Հռոմն ու Տիզբոնը հետագայում հրաժարվեցին իրենց իսկ պաշտած չաստվածներից, որոնց բռնի ուզում էին մեզ պաշտել տալ:
Այս մասին միգուցե ավելի քան ընդարձակ կոպտալեզու գրվեց, բայց երբեմն օգտակար անհրաժեշտությունը վեր է թվացյալ պատշաճությունից:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Արևելցու (Կիլիկիայի Հեթում Ա թագավորի հոգևոր խնամակալը, դաստիարակն ու կրթիչը, նաև խոստովանահայրը) համանուն մատյանից, ապա հենց նրա միջոցով էլ կփորձենք մեր նյութի շարադրանքը նպատակաուղղել ընթերցողին, քանզի հեթանոսությունը մեր ժողովրդի մեջ բավականին զորավոր արմատներ է ունեցել, քանզի դրկից է եղել աշխարհի ամենազորավոր ազգերին ու պետություններին, ու դեռ այսքան դար հետո դարձյալ անդրադառնում ենք այս նյութին։
Ինչպես գիտենք, աշխարհի հեթանոսական հավատալիքներին միայն քրիստոնեությունը կարողացավ մահացու հարված հասցնել, և ազգերի ու ժողովուրդների համար վերջապես երկնային լույսի «երդիկը» բացվեց։ Մի ժամանակ համայն ազգերը միմյանցից «վարակվում» էին «զորավոր» ու «անհաղթ» աստվածներին իրենց երկիրը հրավիրելով քրմերի ու մոգերի միջոցով կամ էլ նրանց կուռքերին ընդօրինակելով։ ՈՒ քանի որ նախաքրիստոնեական վերջին դարերում զարգացած աշխարհին «չափ» էր տալիս հելլենիստական կուլտուրան, ուրեմն բնական էր, որ շատերը վարակված լինեին նրանց չաստվածների պաշտամունքով։ ՈՒ հայերս, այդ ժամանակ պատկանելով զարգացած ազգերի շարքին, բնական էր, որ մենք էլ վարակված լինեինք հունա-հռոմեական, ինչպես նաև պարսկական պաշտամունքների կուռքերի զանազանությամբ։
Եվ ինչպես Վարդան Արևելցի վարդապետն է տեղեկացնում Գրիգոր Լուսավորչին ձոնված ներբողում. «Կործանէր Բել, խորտակեր Դագոն, մեռաներ Զևս…, Աստղիկ զբոզութիւն առեալ՝ փախչեր առ հոմանիսն իւր…»։ Այստեղ բոլոր թվարկվածները հին ու խավարամած աշխարհի չաստվածներն են, որոնք քրիստոնեության ճշմարտության լույսի գալուստով փախան Հայաստան աշխարհից։ Իսկ «Ի Տասնաբանեան» ճառի մեջ այսպես է բնորոշում հեթանոսական պաշտամունքի մոլորությունները. «Վասն որոյ առին ի պաշտաւն զմասունս արարածոց, ոմանց զարեգակն պաշտեցին և Վահագն կոչեցին, և այլք զլուսին՝ և Արտեմիս ձայնեցին… այլևք կուրամիտն, որ առավել չար էին, զգազանս, և զսողունս, և զանասունս, որպէս պարսիկք՝ զհուր և զջուր, և բաբելացիք՝ զվիշապս և զաւձս և եգիպտացիքն՝ զքաշ այծից, և եթեոպացիքն՝ զկոկորդիլոս»։ Այսինքն՝ սրանցով մենք տեղեկանում ենք հին ազգերի անմիտ պաշտամունքներին, երբ ստեղծվածները՝ արև ու լուսին, օձ ու կոկորդիլոս, այծ ու վիշապ, կամ կրակ ու ջուր, պաշտվում էին որպես աստվածներ ու երկրպագվում ինչպես ստեղծող։ Այս հեթանոսական պանթեոնի բոլոր կուռքերը հետագայում այդ նույն ազգերի մեծամասնությունն իրենք իսկ մերժեցին, երբ Հիսուսը՝ Աստված մարմնով հայտնվեց ու մեզ մոլորության խավարից դեպի ճշմարիտ լույսն առաջնորդեց։ Իսկ պարսիկները մի մոլորությունը մեկ ուրիշով փոխարինեցին և Քրիստոս Աստծուն մերժեցին, չնայած նրանց մոտ նույնպես Տիրոջ առաքյալներն են քարոզել։ Իսկ Աստղիկ չաստվածուհու վերաբերյալ այն կոպիտ բառը, որ օգտագործել է Վարդան Արևելցին, անհիմն չի եղել, քանի որ հին հավատալիքների չաստվածների բարոյական կերպարներն այնքան էլ չեն փայլել ողջախոհությամբ, քանզի սանձարձակ ու այլասերված սեռական հարաբերությունները հաճախ որպես ընդունված նորմ են եղել։ Այս մասին են պատմում հին մատյանների հինավուրց աղբյուրները։
Հայտնի է նաև, որ Տերն Իր համբարձումից առաջ պատվիրեց առաքյալներին ու աշակերտներին. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր արարածներին» (Մարկոս 16. 15): Այդպես էլ եղավ, Տիրոջ կենարար խոսքը սերմանվում է աշխարհով մեկ՝ բոլոր ազգերին: Բայց ով սերմանում է, բերքի հույսով է սերմանում: Տերը սպասեց երեք հարյուր տարի, մինչև առաջինը հայոց ազգը ծիլ տվեց, հասունացավ ու դարձավ Սուրբ Հոգու բերքի առաջին երախայրին: Իսկ երբ Հռիփսիմյանց կույսերը եկան Հայաստան աշխարհ` սերմանվածը ոռոգեցին իրենց նահատակության կուսական արյամբ, քանզի այդ էր Արարչի կամքը, որ Կուսածին Որդու մեծ ու փառավոր Անունը կրելու համար դրախտաբույր այդ երկիրը ոռոգվեր սուրբ ու անարատ կույսերի արյունով: Այս առիթով մի թաքնված խորհուրդ ևս կա. երբ կույս աղջնակ Հռիփսիմեն մարտնչում էր ամեհի ու զորավոր Տրդատի հետ, այդ պահին խորախորհուրդ պայքար էր գնում «կույս»՝ արտաքնապես տկար թվացող քրիստոնեության և բիրտ ու մարմնավոր հեթանոսության միջև: Եվ ամոթահար պարտվեց ամեհի Տրդատը՝ իր հետ և հեթանոսությունը՝ ծնկելով Կուսածին Քրիստոսի առաջ, Նրան Տեր ու Աստված դավանելով: Երկնեց Սիոնն ու Սուրբ Հոգին ծնեց Քրիստոսի Սուրբ Անունը դավանողներից անդրանիկին՝ Հայկոսին (անվանենք Նոր կտակարանին համահունչ այս նորահնար անունով, քանզի հներն անցավ և ամեն բան նոր եղավ): Եվ դեռ նոր վերահաստատված Տրդատի թագավորությանը բախտ վիճակվեց առաջինը Քրիստոս Աստծո համար խաչը վերցնել ու Նրան հետևել` պատերազմելով հռոմեական իշխանության դեմ ու հաղթող լինել։
ՈՒ այդ է պատճառը, որ հոգու հավատքով երկնային բուրմունք չհոտոտած մշակութային ոլորտի մեր հեթանոսացած հայորդիներն իրենց երկրաքարշ մտային կարողությամբ անմտաբար նսեմացնում են տիեզերածավալ այս խորհուրդը` ներկայացնելով որպես պատմագեղարվեստական խղճուկ արժեք: Իրենց տկարամիտ «արշինով» չափ ու ձև անելով ու կարկատելով հայոց ազգի դարձի պատմությունը` մեզ հրամցնում են իրականության խրտվիլակը: Երբեմն էլ ավելի վատթար՝ քննադատում են Գրիգոր Լուսավորչին ու Տրդատին, որ նրանք հայոց հին մշակույթի տաճարներն են քանդել ու բռնի քրիստոնեություն տարածել: Տկարամտության այդ ջատագովներին հարց եմ տալիս այս լրագրի էջերից. դո՛ւք, որ ձեզ ազգասեր համարելով, ճոխացված ու պաճուճազարդ խոսքերով փորձում եք բարբառել երկնային անճառ խորհուրդներից, խոստովանե՛ք ամենատես Աստծո և հայ ժողովրդի առաջ, որից փառք ու պատիվ եք ակնկալում, նսեմացնելով մեր հայոց մեծերին՝ ազգի ուղն ու ծուծը համարվող սրբերին՝ հանձինս Գրիգոր Լուսավորչի, Ներսես Մեծի, Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և այլոց ընտիրների հավատն ու հոգու դավանանքը: Գոնե մի անգամ սկզբից մինչև վերջ կարդացե՞լ եք մեր ազգի համար սուրբ համարվող գիրքը՝ Աստվածաշունչը: Ինչո՞վ եք զբաղված Տիրոջ սուրբ օրերին՝ կիրակիներին ու եկեղեցական տոներին. ձեր մարմնի ու մտքի հեշտասեր կա՞մքն եք կատարում, թե՞ հոգիներիդ քաղցն ու ծարավն եք հագեցնում Աստծո անունով կայացած շինություններում, որ եկեղեցիներ եք կոչում: Վերջին անգամ ե՞րբ եք աղոթք արել, ու եթե արել էլ եք, ապա ո՞ւմ՝ Աստծո՞ւն, Որի խոսքն եք զանց արել կյանքով ու գործով: Ծոմ ու պահք պահե՞լ եք, զղջումով ու խոստովանությամբ սուրբ կենարար Հաղորդության խորհրդին մոտեցե՞լ եք` նախապես ձեր դեմ բան ունեցող չարակամներին ու հայհոյողներին օրհնելով, ձեզ ատողներին ներելով, ձեր դեմ թշնամացածների մոտ գնալով ու հաշտվելով, որբերին ու որբևայրիներին այցելելով, նրանց ցավն ու վիշտը կիսելով, ձեր հաց ու հանդերձից բաժին հանելով: Իսկ եթե չեք արել, Տերն այն ահեղ Օրը ձեզ պիտի ասի. «Գնացե՛ք մի կողմ, անպիտան ծառաներ, Ես չգիտեմ դուք որտեղից եք»: Եվ դարձյալ, եթե մեկի ընտանիքի մեջ բորոտության մահաբեր վարակ տարածված լիներ, դրանից ազատվելու համար նա կխնայե՞ր այդ ախտով վարակված հագուստները, կամ տան եղած-չեղածը, թե՞ դրանք ամբողջովին կայրեր կյանքները փրկելու համար: Իհա՛րկե, ամեն գնով կազատվեր դրանցից, ինչքան էլ դրանք թանկարժեք լինեին, այլապես նորից վարակվելու ահը միշտ սրտներում կլիներ, որն ավելի վատթար է, քան ինքը՝ բորոտությունը: Այդպես էլ վարվեցին մեր սուրբ նախնիները, քանզի նրանք մեզանից լավ գիտեին, թե այդ տաճարներում ինչ հեթանոսական պղծություն էր տարածվել այն ժամանակներում, որովհետև բանն այնտեղ էր հասել, որ դիվապաշտ ու մոլորյալ հեթանոս հայ ծնողները, իրենց անարատ ու դեռատի կույս աղջիկներին տաճարական «առնականների», այսպես կոչված «սուրբ ցուլերի» մոտ էին տանում, որպեսզի նրանց կուսությունից զրկելով՝ «սրբացնեն», որից հետո հեթանոս «բարեպաշտները» հաճույքով ամուսնանում էին այդ «սրբացած» կանանց հետ ու արդեն պղծությամբ հղացված պոռնկածիններ բազմացնում (հիմա հասկացա՞ք, թե ինչու էր Վարդան Արևելցին չաստվածուհի Աստղիկի մասին նման էպիտետ գործածում): Դե ի՛նչ, ավելի խորանա՞նք հեթանոսական գարշաղբի մեջ, կանացի ու տղամարդկանց սեռական անդամների՝ ֆալլոսների երկրպագությո՞ւնը ջատագովենք, որոնց սիրահոժար գրկախառնվում ու համբուրում էին պղծամոլ ու վավաշամիտ հեթանոսները: Այդ չէ՞ր արդյոք պատճառը, որ քրիստոնեության դեմ մարտնչող կոմունիստները, վայրենաբարո մոլուցքով քանդելով մեր նախնիների սրբատաշ եկեղեցիները, ջանք ու փող չխնայեցին Գառնիի հեթանոսական տաճարը վերականգնելուն, որտեղ հիմա «նոր հեթանոսները» իրենց պաշտամունքներն են կատարում իրենց չաստվածներին. հիրավի՝ «նմանն զնմանս փնտրէ, գտնէ եւ սիրէ»։
Իսկ եթե ոմանք (լինի ազգ, թե անհատ) դարձյալ վերադառնում են հեթանոսական խավարամտությանը, ապա, ըստ Պողոս առաքյալի, այդպիսիները նմանվում են լվացված խոզին, որը դարձյալ ցեխին է վերադառնում, կամ այն շանը, որն իր փսխածն է ուտում։
Այսքանը բավարար համարենք, ու փա՛ռք տանք Ամենազորին, որ մեզ ազատեց հեթանոսական կռապաշտության պղծություններից և արժանացրեց առաջինն Իր սուրբ Անունը դավանելուն և այդ ամենից մաքրվելուն:
Երկնքի արքայությունը թանկարժեք մարգարիտի է նման, որի արժեքը միայն հավիտենական արժեքներ փնտրող հոգիները կհասկանան: Եվ մեր ազգ, իր հոգու անիմանալի խորքերից փնտրելով, առաջինը գտավ հավիտենական թագավորությունը տանող Դուռը՝ Նրան՝ մեր Փրկչին, որից հետո, շա՜տ հետո, ավելի զորավոր կարծված ազգեր, մեզ որպես բարի օրինակ ունենալով, համարձակվեցին իրենց չաստվածների դեմ ելնել ու իրենց հեթանոսական տաճարներն ավերել, սատանայախորհուրդ որջեր համարելով դրանք: Նույն ինքը՝ Հռոմն ու Տիզբոնը հետագայում հրաժարվեցին իրենց իսկ պաշտած չաստվածներից, որոնց բռնի ուզում էին մեզ պաշտել տալ:
Այս մասին միգուցե ավելի քան ընդարձակ կոպտալեզու գրվեց, բայց երբեմն օգտակար անհրաժեշտությունը վեր է թվացյալ պատշաճությունից:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ